Ճանապարհի շրջափակումը Հայաստանի կեղծ քարոզչությունն է. Ալիև

Բլինքեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ևս առաջ է քաշել Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անցակետ տեղադրելու «անհրաժեշտությունը»` մեղադրելով հայկական կողմին, թե իբր հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Արցախ։

«Ճանապարհի շրջափակումը Հայաստանի կեղծ քարոզչությունն է»,- ըստ Բաքվի՝ ասել է Ալիևը՝ ամերիկացի պաշտոնյային տեղեկացնելով, որ անցած 100 օրերին ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ապահովել են ավելի քան 4700 մեքենաների տեղաշարժը։

Բացի այդ Ալիևը հայտարարել է, թե վերջին շաբաթներին հայկական կողմը, չարաշահելով Եվրամիության առաքելության տեղակայումը, միտումնավոր սրում է իրավիճակը, խախտում հրադադարը։ Ալիևն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով և փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։ Ադրբեջանի նախագահը նաև հիշեցրել է, որ Ղարաբաղի հայերը Բաքու այցելելու հրավեր են ստացել՝ «քննարկելու ինտեգրացիան և ենթակառուցվածքները»։

«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որ արտահայտեմ իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և այդ ջանքերին աջակցելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ միջոցն են»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բաքուն հաղորդում է, որ այն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ երեկ էլ պետքարտուղար Բլինքենը զանգահարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Դիտումների քանակը: 3940
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին