ՃՏՊ՝ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհահատվածի վրա

80035280_2974630695904719_6004638771167887360_o

Դեկտեմբերի 25-ին ժամը 09:32-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 38-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ և կան տուժածներ:

Ժամը 09:33-ին ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արաձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելունպատակով:

Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Գյումրի քաղաքի բնակիչ Մ. Զ-ն՝ ծնված 1972 թ-ին, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը և երեք ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության`տուժածներից մեկի վիճակը ծանր է, իսկ մյուսներինը՝ բավարար:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի ծառայություն

Դիտումների քանակը: 4796
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին