ՃՏՊ հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը

received_695213188154656

Այսօր ժամը 17:10-ին Սիսիան-Գորիս ճանապարհահատվածին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։

Ճանապարհահատվածի 17-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով բախվել են «Mercedes-Benz Vito» (վարորդ՝ Գ. Շ.,  ծնված 1966 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) մակնիշի ավտոմեքենաները։ ՃՏՊ հետևանքով «Mitsubishi pajero» ավտոմեքենայի ուղևոր Ա. Դ.-ի (ծնված 1977 թ.) դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Անահիտ Դանիելյանը 2013 թվականին աշխատում էր analyticon թերթում, 2018 թվականին Karabakh-open.info կայքի խմբագիրն էր և զուգահեռ` ոչ ֆորմալ կրթական ծրագրով, ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար մեդիադասընթացներ էր անցկացնում։

Վերջին շրջանում Դանիելյանը վարում էր media.am լրատվական կայքի «Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը» խորագիրը։

Դիտումների քանակը: 4585
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին