Հոկտեմբերի 31-ին ժամը 19:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Ղ.-ն վարելով «Մերսեդես-Բենզ C-180» մակնիշի ավտոմեքենան, Մեխակավան-Հադրութ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին,
չնկատելով վթարային լույսերը միացված ճանապարհի հանդիպակաց երթևեկության գոտում կանգնած ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Ռ. Դ.-ի կողմից վարվող «Մերսեդես-Բենզ V230» մակնիշի ավտոմեքենան, բախվել է նշված ավտոմեքենայի առջևի հատվածին, ինչի հետևանքով ուղևորներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 2014թ. ծնված Գ. Դ.-ն, ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ,1966թ. ծնված Տ. Գ.-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ն. Ա.-ն ստացված մարմնական վնասվածքներով դիմել են Մեխակավանի զինվորական հոսպիտալ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:
Թողնել պատասխան