Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և գրառում հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
“Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք։ Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում իրար հերթ չտալով՝ խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին:
Նախ, այ բացի քայլելուց այլ բանի անընդունակ այլևս վայ պետական պաշտոնյաներ,բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո դուք և ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում:
Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե շուտ հաշվետու լինելը: Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ:
Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք, բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից:
Հ.Գ.
Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ”,- գրել է Էդուարդ Շարմազանովը:
Թողնել պատասխան