Թբիլիսիին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։
Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է վրաց գործընկերոջը մայրաքաղաքի տոնի առթիվ։
Քաղաքապետերը քննարկել են երկու մայրաքաղաքների զարգացման հեռանկարներն ու երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրեր։
Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է այս ամիս այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի տոնակատարություններին։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների հարաբերություններն ավելի կզարգանան՝ բոլոր ուղղություններով։
Թողնել պատասխան