Թիրախավորել էր խաղաղ բնակիչների տները

38563602_0_0_660_1467_640x0_80_0_0_9bf83e049c58a54d251fcd9719a07b9a.jpg

Սույն թվականի փետրվարի 11-ին ժամը 06:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ։ Այդ մասին անդրադարձ է կատարել նաև ԱՀ դատախազությունը։

Կրակոցների հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել:

Թիրախավորել էր խաղաղ բնակիչների տները

Ավելի վաղ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը փաստել էր, որ գյուղերի և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը ու այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։

Պաշտպանը վերահաստատել է նաև այն, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար: Նշվել է նաև այն, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որն նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձևավորելու Արցախում։

Դեպքի մասին հաղորդվելուց հետո ԱՀ ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, իսկ ԱՀ դատախազությունը հաղորդել է ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին:

Դիտումների քանակը: 4211
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին