Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-երի հանդիպումը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր է համարել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երեկ կայացած հանդիպումը։ Այդ մասին նա անդրադարձել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-երի հանդիպումը

«Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,– գրել է Կլաարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Կողմերը մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։

Դիտումների քանակը: 3879
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին