Թշնամին կրակել է Սարուշենի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նաև հայտնում է, որ թշնամին կիրառել է հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։

«Հայկական կողմից կորուստներ չկան։

Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 3783
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին