Ադրբեջանցիները Մարտունու և Մարտակերտի շրջաններում թիրախավորել են գյուղանտնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց` կրակոցների միջոցով թույլ չտալով շարունակել աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրիգորյանը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ ժամը 11:30-ի սահմաններում Թաղավարդի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,- նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրկին թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանության շրջանային բաժինները հավաքագրած փաստերը տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին»,- հավելում է աղբյուրը:
Թողնել պատասխան