Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սոթքի հատվածում կրակոցների հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայողների վիրավորվելու փաստը։
Թողնել պատասխան