Թունավորում՝ ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից

protivogaz-glav

Դեկտեմբերի 14-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն,

որ նույն օրը ժամը 17:40-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Ս. Հ.-ն, իսկ նույն օրը ժամը 18:10-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխվել շմոլ գազի թունավորումով Ս. Հ.-ի որդին՝ 2009թ. ծնված Տ. Հ.-ն։
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են դեկտեմբերի 14-ին ժամը 15:00-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 4679
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին