Թուրքիական ASELSAN-ը կընդլայնի Ադրբեջանի հետ համագործակցությունը

ASELSAN

Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական ASELSAN ընկերությունը, որը հիմնականում մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, կավելացնի իր ներկայությունն Ադրբեջանում: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Գյորգյունը Բաքվում տեղի ունեցող ADEX-2022 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Գյորգյունը նշել է, որ Ադրբեջանում արդեն իսկ լայնորեն կիրառվում է իրենց արտադրած ռացիաներն ու այլ կապի միջոցները և ավելացրել. «Մենք ջանք են գործադրում, որ կապի միջոցներից բացի պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր ունեցած փորձը՝ էլեկտրական օպտիկայից մինչև ռադարներ, ինչպես նաև քաղաքացիական ոլորտում մեր առաջարկած լուծումները գրեթե ամբողջությամբ Ադրբեջանում էլ իրացնենք»:

Նա ավելացրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հետաքրքրություն է առաջացել նաև ASELSAN-ի՝ տրանսպորտի, գնացքների անվտանգության համակարգերի և խելացի քաղաքների ոլորտում առաջարկած լուծումների նկատմամբ:

Հավելենք նաև, որ օրեր առաջ հայտարարվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և ASELSAN կողմից 250 կգ քաշ ունեցող GFAB-250 LG անվանմամբ ավիառումբ մշակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ADEX-2022 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտում գործակցության հարցեր։

Դիտումների քանակը: 3881
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին