Սև ծովում` Թուրքիայի ափամերձ հատվածում, ռուսական բեռնանավ է խորտակվել։ Ռուսական նավի անձնակազմի առնվազն երկու անդամ է զոհվել։
Ներկայումս անձնակազմի անդամների փրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Մեր նահանգի Ինկումու շրջանում ռուսական դրոշով բեռնատար նավ է խորտակվել», — նշված է Բարթըն նահանգի ղեկավար Սինան Գյուների հայտարարության մեջ, որը հրապարակել է Anadolu գործակալությունը:
Համաձայն աղբյուրի ներկա պահին փրկվել է հինգ մարդ։
Ըստ նահանգապետի` եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են փրկարարական գործողությունը։
Նավը խորտակվել է Բարթն նահանգի Ինկումա շրջանում։ Անկարայում ՌԴ դեսպանատանը հայտնել էր, որ դիվանագետները պարզում են կատարվածի հանգամանքները:
Թողնել պատասխան