Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ. ԿԱՄՀ

i

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը (ԿԱՄՀ) Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Այդ մասին հայտնում է Yeniakit.com.tr լրատվականը` հայտնելով իր մտահոգությունը։

Հանձնաժողովի զեկույցում Թուրքիան մեղադրվում էր «կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայր ստեղծելու մեջ»։

Պարբերականը «լկտի» է որակում Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի զեկույցի եզրույթները, որտեղ մասնավորապես նշվում է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ` հատկապես Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր ձևեր են ի հայտ եկել:

Այսպիսով, ըստ զեկույցի՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ։ Շեշտվել է, որ 2013 թականից ի վեր Թուրքիայում կառավարությունը խոչընդոտել է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների կառավարման խորհուրդների անդամների ընտրությունը։ Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ Թուրքիայում ծավալված հակահայկական գործողություններն ու բողոքներն ավելի են սրել ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։

Դիտումների քանակը: 4341
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին