Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս- արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին րոպեներ առաջ հայտել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ԱԹՍ-ի հարվածից մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:
Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետներ և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող։
Թողնել պատասխան