Վաղը Ժնևում ԼՂ-ում տիրող իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան

Ժան

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն այսօր հայտարարել է, որ վաղը Ժնևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան, որոնց մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։

Reuters գործակալության փոխանցմամբ, դիմելով Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին, Լե Դրիանը նաև նշել է, որ ժնևյան բանակցություններից հետո գալիք երկուշաբթի դիվանագիտական խորհրդակցությունների ևս մեկ փուլ կկայանա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Բանակցությունների նպատակը, ըստ Լե Դրիանի, «առանց նախապայմանների երկխոսության մեկնարկն է»։

Դիտումների քանակը: 4582
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին