Հայկական հեռուստասերիալների աստղ՝ դերասանուհի Գայանե Ասլամազյանի, նախկին ամուսինը՝ ամերիկացի պրոդյուսեր Վարդգես Մարկոսյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում ՝ 40 կգ կոկաին պահելու հետևանքով:
Այս մասին հայտնում են ԱՄՆ իրավասության նախարարության մամուլի ծառայությունից:
Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ փորձում էր ԱՄՆ-ից Ավստրալիա տեղափոխել 40 կգ կոկաինը: Մարկոսյանին սպառնում է ցմահից մինչև տասը տարի ազատազրկում:
Մարկոսյանի քույր Իրենը, նույնպես ձերբակալվել է հանցանքին օժանդակելու կասկածանքով: Նրան սպառնում է մինչև քսան տարվա ազատազրկում:
Վարդգես Մարկոսյանը «Ջիանի» զարդերի խանութների և Երևանում նույնանուն ակումբի հիմնադիրն է։
Այդ դեպքի վերաբերյալ Գայանե Ասլամազյանը տեսանյութ է հրապարակել․
Թողնել պատասխան