Վարդգես Մարկոսյանը մեղադրվում է 40 կգ կոկաինի տեղափոխման մեջ․ Տեսանյութ

jkljkl-1

Հայկական հեռուստասերիալների աստղ՝ դերասանուհի Գայանե Ասլամազյանի, նախկին ամուսինը՝ ամերիկացի պրոդյուսեր Վարդգես Մարկոսյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում ՝ 40 կգ կոկաին պահելու հետևանքով:

Այս մասին հայտնում են ԱՄՆ իրավասության նախարարության մամուլի ծառայությունից:

Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ փորձում էր ԱՄՆ-ից Ավստրալիա տեղափոխել 40 կգ կոկաինը: Մարկոսյանին սպառնում է ցմահից մինչև տասը տարի ազատազրկում:

Մարկոսյանի քույր Իրենը, նույնպես ձերբակալվել է հանցանքին օժանդակելու կասկածանքով: Նրան սպառնում է մինչև քսան տարվա ազատազրկում:

Վարդգես Մարկոսյանը «Ջիանի» զարդերի խանութների և Երևանում նույնանուն ակումբի հիմնադիրն է։

Այդ դեպքի վերաբերյալ Գայանե Ասլամազյանը տեսանյութ է հրապարակել․

Դիտումների քանակը: 5031
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին