Վերաբնակիչների հերթական ընտանիքը լքեց Արցախը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, անօրինությունների և խոշտանգումների պատճառով Արցախի Հանրապետությունը լքեց վերաբնակիչների հերթական ընտանիքը: Ընտանիքի հայրը՝ Արտո Գրիգորյանը, հայտնեց, որ ստեղծված պայմաններում այլևս անհնար է երեխաների անվտանգ և բնականոն կացությունն ապահովել, այդ իսկ պատճառով նա ստիպված է դիմել այդ քայլին:

Հիշեցնենք, որ Արտո Գրիգորյանը arcakh24.info լրատվական կայքի միջոցով փորձում էր ահազանգել արցախյան հասարակությանը, այն մասին, որ իր և իր անչափահաս երեխաների նկատմամբ ԱՀ ոստիկանության կողմից բռնություն է իրականացվել: Սակայն, ավաղ նրա ահազանգը բավականաչափ լսելի չդարձավ և նույնիսկ հանրային պաշտպան տրամադրելու իր պահանջը չբավարարվեց:

Դիտումների քանակը: 5166
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին