Մարատ Եգանյանի քույրը ևս դատի է տվել Մեսրոպ Մաշտոց համալսարանին

Մարատ Եգանյանի քույրը ևս դիմել է դատարան պահանջելով վերականգնել Մեսրոպ Մաշտոց համալսարանի կողմից խախտված իր իրավունքները: Դիմումում մասնավորապես նշված էր, որ նա 2018-2019 թվականին աշխատանքի բնույթից ելնելով, թեկուզ ավարտել էր ուսումնական գործընթացը, չկարողացավ նույն ուսումնական տարուն ներկայանալ մագիստրոսական թեզի պաշտպանությանը:

2019-2020 ուսումնական տարվա ավարտին՝  մայիսի 23-ին, Մարատ Եգանյանի քույրը համալսարանի պաշտոնական էլեկտրոնային փոստով դիմել է համալսարանի տնօրինությանը, որպեսզի նրան թույլատրեն մասնակցելու մագիստրոսական թեզի պաշտպանությանը: Նամակը ուղարկելուց հետո նա զանգել է համալսարանի ուսումնական մաս և տեղեկացրել էլեկտրոնային նամակի մասին: Նրան խոստացել են, որ նամակին ծանոթանալուց հետո կկապվեն իր հետ, որը տեղի չի ունեցել:

Որոշ ժամանակ անց՝ չստանալով ոչ մի պատասխան, նա ստիպված հունիսի 12-ին կրկին կապվել է համալսարանի աշխատակիցների հետ, որպեսզի ստանա դիմումի պատասխան գրությունը, սակայն կրկին պատասխան չի ստացել, այլ հերթական անգամ նրանից վերցրել են հեռախոսահամար խոստանալով, որ կզանգեն ու կտեղեկացնեն:

Մինչև հուլիսի 06-ը նա ոչ մի տեղեկություն չստացավ համալսարանի կողմից և ստիպված՝ արդեն երրորդ անգամ, զանգեցի համալսարան: Այդ անգամ նրան տեղեկացրին, որ քննություններն արդեն իսկ ավարտվել են, իսկ ինքը հեռացված է ուսանողության շարքերից: Նրան փոխանցեցին, որ իբր իր հետ փորձում էին կապ հաստատել, սաակայն նա չէի պատասխանում, ինչն նրա խոսքերով իրականությանը հակասում էր: Զանգի ժամանակ նա խնդրեց, որպեսզի իր էլեկտրոնային փոստին համալսարանի աշխատակիցն ուղարկի հրամանի պատճեն: Իսկ հաջորդ օրը նա զանգեց և խնդրեց ըստ բնակության հասցեին ուղարկեն նաև հրամանի թղթային տարբերակը:

Մարատ Եգանյանի քույրը պնդում է, որ առ այսօր թղթային տարբերակով ոչ մի փստաթուղթ չի ստացել:

Դիտումների քանակը: 5041
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին