Վիրավոր զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Թշնամու կրակոցի հետևանքով վիրավոր ունենք։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն»,–նշվում է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նաև նշում է, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դիտումների քանակը: 3890
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին