Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Վիտո

Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Վիտալի Բալասանյանը սրտի հետ կապված խնդիր ունի, այժմ հետազոտություններ են իրականացվում, որոնցից հետո պարզ կդառնա, թե ինչ միջամտությունների կարիք կա»,- հայտնել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 13-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Ավելի ուշ ԱՀ դատախազությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով փորձել խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողություններին:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 13.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով /Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Վ.Բ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը»:

Դիտումների քանակը: 3983
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին