Վիճաբանություն Մարտունիում. հրացանով կրակել է ցլի վրա

unnamed

Փետրվարի 22-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Հ. Հ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն,

որ Մարտունի քաղաքի Քաջավան թաղամասի մոտակայքում Մարտունի քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Պ.-ն երկու անգամ հարվածել է իր դեմքին, այնուհետև հրացանով կրակել է իրեն պատկանող ցլի վրա:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Ա. Պ.-ն Քաջավան թաղամասում գտնվող իրենց պատկանող ցորենի դաշտի մոտ վիճաբանության մեջ է մտել Հ. Հ.-ի հետ, որի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել է իր դեմքին այնուհետև իր ընկերոջ՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Ռ. Ա.-ի անվամբ գրանցված մեկ փողանի որսորդական հրացանով երկու անգամ կրակելով վնասել է է իրեն պատկանող ցլի առջևի ոտքերին:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4867
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին