Վրաերթ՝ Մարտունի քաղաքում․ Տեսանյութ

Безымянный

Փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան,

Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 5609
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին