Վնասազերծվել են զինամթերք կրելու կասկածանքով 3 արցախցիներ

կալանք

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում իրականացրել են «Վնասազերծում» օպերացիան։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Աղբյուրի հաղորդմամբ, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության 38-ամյա, 39-ամյա և 62-ամյա քաղաքացիները Արցախից ժամանել են Հայաստան և պատրաստվում են Երևանում սպանել հայտնի անձի։

«Հունիսի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանին հարակից կամրջի մոտից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի իրենց գործընկերների հետ, կամրջի մոտ վնասազերծել են նշված անձանց և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- նշված է լրատվական կայքում։

Նշվում է նաև, որ նախաքննության շահերից ելնելով՝ վնասազերծված անձանց և նրանց կողմից ընտրված թիրախի անունը չենք հայտնում։

Դիտումների քանակը: 4382
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին