Հունվարի 15-18-ը Նուր-Սուլթան քաղաքում ընթանում է Դիզայներների եվրասիական միության անդամների հերթական նիստը:
Դիզայներների Եվրասիական միությունն իր շարքում միավորում է դիզայնի բնագավառում ամենաակտիվ մասնագետներին:
Այդ մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը։
“Նիստի աշխատանքներին Հայաստանից մասնակցում է նկարչուհի, Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեի մեդալակիր Նաիրա Թումանյանը:
Շնորհակալություն ենք հայտնում Ե.Ասիլխանովին՝ Դիզայներների եվրասիական միության նախագահին, միջոցառման հիանալի կազմակերպման համար”,- նշված է Ղազախստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան