Զախարովան մեկնաբանել է Բելառուսի նախագահի աղմկահարույց հայտարարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույցում խոսել է անվտանգության և տնտեսության ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին, Միութենական պետություն ստեղծելու մասին խոսք չի եղել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մեկնաբանել էր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունները Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Երևանի հնարավոր միանալու մասին։ Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը մասնավորապես հայտարարեց, որ Հայաստանն «այլ տարբերակ չունի»։

«Նման պահ հարցազրույցում չկա, նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է անվտանգության և տնտեսության ոլորտում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` դա Բելառուսի նախագահի տեսլականի ձևակերպումն է, Լուկաշենկոյի քաղաքականությունն ի պատասխան ինտեգրացիոն գործընթացների զարգացման իրավիճակին։ Միևնույն ժամանակ Զախարովան պարզաբանել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ և նախատեսում է այլ պետությունների, մասնակիցների` դրան միանալու հնարավորություն։

Հիշեցնենք, որ այդ հարցազրույցը հայկական հատվածում մեծ աղմուկ էր բարձրացրել։

Դիտումների քանակը: 4097
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին