Ժամկետային զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում Երևան է տեղափոխվել

Այրվածքաբանության ազգային կենտրո

Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով’ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»,- նշել է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել դիրքի վագոն-տնակում առաջացած հրդեհը մարելու հետևանքով:

Դիտումների քանակը: 4157
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին