Զոհերի թիվը 200 է, վիրավորներինը` ավելի քան 400. ԱՀ ՄԻՊ

Screenshot_20230920-220618_X

Արցախում դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 200 մարդ է զոհվել։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգից հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ ավելի քան 400 մարդ էլ վիրավոր է։

«Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն, կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր»,– նշում է պաշտպանը։

Ստեփանյանը նշել է նաև զոհերի և վիրավորների թիվը քաղաքացիական բնակչության շրջանում։ Արցախի ՄԻՊ–ի վերջին տեղեկություններով` խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40–ը, որոնցից 13-ը երեխաներ են: Այս պահի դրությամբ հաստատվել է քաղաքացիական անձանց մահվան 10 դեպք, նրանցից 5-ը երեխաներ են։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է նաև փաստահավաք գործունեությունը անհայտ կորածների ճակատագրի պարզման համար։

Զոհերի թիվը 200 է, վիրավորներինը` ավելի քան 400. ԱՀ ՄԻՊ

Դիտումների քանակը: 3945
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին