Զոհրաբյանը ՀՀ կառավարությունից պահանջում է դիմել Միջազգային դատարան

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ողջ գործընթացը տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ., այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո: Այդ մասին էջից հայտնում է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` հավելելով, որ դիմել են ՀՀ կառավարությանը Արցախի հարցով արդարադատության միջազգային դատարան դիմելու պահանջով։

Ֆեյսբուքյան իր էջում Զոհրաբյանը հրապարակել է քաղվածք դիմումի տեքստից.

«Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. (գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

2015 թվականի փետրվարի 3-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կիրառման վճիռը (Խորվաթիան ընդդեմ Սերբիայի գործով), որով մեկնաբանել է նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետը: Ըստ նշված վճռի՝ «Ինչ վերաբերում է որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմանը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, Դատարանը կրկնում է, որ հոդված II (գ) կետը ներառում է սպանություն չհանդիսացող ֆիզիկական ոչնչացման մեթոդները, որոնց միջոցով կատարողը կհասնի խմբի անդամների վերջնական մահվան: Ոչնչացման նման մեթոդները ներառում են, ի թիվս այլոց, սննդից, բժշկական օգնությունից, Էջ 1/2 կացարանից կամ հագուստից զրկելը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը, տներից համակարգված արտաքսումը կամ չափազանց ծանր աշխատանքի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով հյուծվածությունը:..»,- գրում է վերջինս:

Դիմումում նաև նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին շրջափակելը, ինչի արդյունքում Արցախի ժողովուրդը զրկվել է սնունդից և մարդու գոյության համար անհրաժեշտ այլ միջոցներից, այդ թվում՝ դեղամիջոցներից, բժշկական օգնությունից, ինչպես նաև կրել է մարդկային կորուստներ (սովից բխող երեխաների մահերը), ամբողջությամբ համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետով նկարագրված պայմաններին:

«Այս պարագայում, Հայաստանը պետք է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացներ ընդդեմ Ադրբեջանի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում, ինչն առնվազն կազդեր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա:

Վերոգրյալի հիման վրա, պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝

1. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում:

2. Մերժելու դեպքում՝ պատճառաբանել ՀՀ կառավարության նշված անգործությունը»,- շեշտում է դիմումատուն:

Դիտումների քանակը: 3710
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին