26 մլն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքով քրգործ է հարուցվել

ԱՀ ԱԽ պաշտոնատար անձի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։

«ԱՀ ազգային անվտանգության ծառայություն ներկայացված հաղորդման հիման վրա կատարված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ. սեպտեմբեր ամսում ԱՀ անվտանգության խորհրդի պաշտոնատար անձը, համաձայնություն ձեռք բերելով առևտրային կազմակերպության ղեկավարի հետ, առանց ապրանք մատակարարելու մտադրության կազմել են անվտանգության խորհրդի գրասենյակին ապրանքներ մատակարարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ հաշիվ-ապրանքագիր, դրա հիման վրա պետական բյուջեից առևտրային կազմակերպությանը փոխանցվել է 26.000.000 ՀՀ դրամ»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ գումարից 25.000.000 դրամը կանխիկացվել ու յուրացման եղանակով հափշտակվել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկարագրված դեպքի առթիվ 23.02.2023թ. ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 197-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, իրականացվում է հետաքննություն:

Դիտումների քանակը: 3907
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին