Այսօր Արցախում՝ հիվանդանոցում, հիվանդ է մահացել, քանի որ Ադրբեջանի շրջափակումը զրկել է նրան բուժում ստանալու հնարավորությունից: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` հրապարակելով դեկտեմբերի 16-ին Ջո Բայդենին հասցեագրված իր նամակը:
«Շատ հիվանդների դեռ վտանգ է սպառնում: Հիմնական պաշարները սպառնում են: Մարդասիրական ճգնաժամն ոչ թե հնարավոր է, այլ այն արդեն իրողություն է»,- շեշտել է Շիֆը` հորդորելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ աջակցել Արցախի անվտանգության ապահովմանը:
Թողնել պատասխան