Ադրբեջանն այսօր հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ Այդ մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի ոստիկանությունը։
«Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել, երբ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և թույլ չեն տվել, որ դուրս գան այգուց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։
Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։
Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա։
Թողնել պատասխան