Այսօր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան, հարվածբեր հասցրել մեքենային և հայհոյել վարորդին։ Այդ մասին տեղեկացնում է «Հինգերորդ ալիքը»։
Ըստ լրատվականի տարածած տեսանյութի Արտյոմ Համբարձումյանը նշել է, որ մոտ 8-9 ադրբեջանցի կանգնեցրել են նրա վարած տրանսպորտային միջոցը, խփել մեքենայի ապակիներին, արտահայտվել ադրբեջաներեն լեզվով, որը վերջինս չէր հասկացել, իսկ ռուսերեն լեզվով հնչեցրած բառերը հայհոյանք էր։ Այն հարցին, թե ինչո՞ւ են ավտոմեքենան կանգնեցրել թշնամական կողմը ծիծաղել է և նշել, որ լավ է արել։
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա Արտյոմ Համբարձումյանն ասաց, որ դիմել է նրանց, սակայն օգնություն չի ստացել։
Հայտնի է նաև, որ նշված ճանապարհահատվածով այլ մեքենաներ հայտնվելուն պես ադրբեջանցիներն հեռացել են։
Միջադեպի կապակցությամբ պաշտոնական մարմինները դեռ մեկնաբանություն չեն տվել։
Թողնել պատասխան