Ուլտրամարաթոնում մասնակցած արցախցի Անդրանիկ Հակոբյանը արժանացել է մեդալի

Այս տարվա ուլտրամարաթոնյան վազքը կայացել է  Վարդավառ լճի (Թողմախի լիճ)  շուրջ։ Նախապես սահմանված տարածությունն անցնելու համար մրցույթի մասնակիցներից պահանջվեց 93 շարունակական պտույտ կատարել լճի պարագծով՝ նշված հեռավորությունը հաղթահարելու համար։ Վազքի հոգեբանական կողմերից էր նույն ուղով անընդհատ կրկնվող պտույտների հաղթահարումը։ Մասնակիցներին ուղեկցում էին կամավորներ, եռամարտիկներ ու հեծանվորդներ։

Արցախից մասնակցել է միայն Անդրանիկ Հակոբյանը, ով հաղթահարել է 50կմ հեռավորությունը և արժանացել է մեդալի։

«Ուլտրամարաթոնյան վազքը պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն, մտքի գերուժ և ինքնամոտիվացվող դրական մտածելակերպ։ Անվերջանալի թվացող կիլոմետրերը հաղթահարելիս ձևավորվում է հանդուրժողականութուն, համբերատարություն, կամք և ցավի հաղթահարման մեծ ներուժ»,- նշել է մրցույթի մասնակիցներից մեկը։

Միջոցառման կազմակերպիչներն են ARM Endurance Club, Մանկական զարգացման հիմնադրամը / Child Development Foundation (CDF), ինչպես նաև TriClub EVN-ը։

Դիտումների քանակը: 4111
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին