Ադրբեջանցիները կրակ են բացել Թաղավարդի և Կարմիր Շուկայի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն այսօր անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները հրաձգային տարբեր զինատեսակներից մոտ 20 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց հաղորդումը՝ այն համարելով «սուտ և իրականությանը չհամապատասխանող»։

Դիտումների քանակը: 4246
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին