Ադրբեջանի առաջատար շախմատիստը պարտվեց Մարտիրոսյանին

FB_IMG_1626627030585

Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայաստանի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նախորդ փուլում Հայկ Մարտիրոսյանը մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի արդյունքով հաղթել էր Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆային և նվաճել 3-րդ շրջանի ուղեգիր:

Հավելենք, որ Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Դիտումների քանակը: 4604
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին