Երկուշաբթի օրը՝ Մոսկվայում մեկնարկած հայ-ռուսական “Լազարյան ակումբ”-ի երկրորդ հանդիպման ժամանակ մեկնաբանել են ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը՝ ակումբի նախաձեռնությամբ Արցախից մասնակից հրավիրելու վերաբերյալ:
“Մարիա Զախարովան կտրուկ և հստակ պատասխան տվեց` պարզաբանելով, որ “Լազարյան ակումբ”-ը գործում է օրենքին համապատասխան: Եվ ակումբի կազմակերպչական կոմիտեի կողմից Արցախի ներկայացուցիչներին հրավիրելու պաճառով՝ Ռուսաստանի կողմից կատարած հակաադրբեջանական քայլեր գտնելու փորձը ոչ կոռեկտ է”,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, «Լազարյան ակումբ»-ի անդամ Իվան Սկորիկովը «Դաշնային լրատվական գործակալությանը»։
Սորկիկովը նաև նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում խտրականություն վարելու ցանկացած փորձ, որը հասարակական դիվանագիտության մակարդակով մնում է ուժեղ և բարեկամական, դատապարտված է ձախողման:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներից բացի, արձագանքել էր նաև պաշտոնական Ադրբեջանը։ ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան ճեպազրույցի ժամանակ ներկայացրել էր պաշտոնական Ադրբեջանի վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ։
Թողնել պատասխան