Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի նախկին դեսպան Էլդար Հասանովին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ դրանից հետո 3 տարի պաշտոն զբաղեցնելու արգելքով: Այդ մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` մանրամասնելով Բաքվում տեղի ունեցած նախկին դեսպանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։
Աղբյուրը նշվում է, որ դիվանագետի ողջ ունեցվածքը բռնագրավվելու է։ Դատարանն արդեն արգելք է դրել։
Հասանովը ձերբակալվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակում։ Ֆինանսական ստուգումների ընթացքում կասկածներ են առաջացել, որ դիվանագետը բյուջետային զգալի միջոցներ է ծախսել այլ նշանակությամբ և կատարել այլ իրավախախտումներ: Նրան ձերբակալել են 2020 թվականի օգոստոսի 14-ին։
Ադրբեջանի ԱԳՆ համակարգում կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մինչ Հասանովը ձերբակալվել են նաև ԱԳՆ գործերի վարչության ղեկավար Ֆարհադ Մոլլա-զադեն, հյուպատոսական վարչության պետ Ֆաիգ Բագիրովը և այլք:
Թողնել պատասխան