Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Մակրոն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Համաձայն ՀՀ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության հեռախոսազրույցը Մակրոնի նախաձեռնությամբ է կայացել։

«Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը», ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում։

Ֆրանսիայի նախագահականի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ֆրանսիան ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերիանհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։

«Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար», — ասվում է հաղորդագրությունում։

Իսկ այդ հաղորդագրությունից քիչ անց Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Դիտումների քանակը: 4429
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին