Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը կնքել են եռակողմ համաձայնագիր

20211128_2_51081459_71115613

Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը գազի տարանցման ու փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը` երեք երկրների նախագահների ներկայությամ, ստորագրվել է երեկ Աշխաբատում՝ նշված երկրների նախագահների ներկայությաբ։

Ինչպես հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը, Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին՝ Աստարայի սահմանին։ Առայժմ հայտնի չէ, թե նավթային ու գազային պաշարներով հարուստ Բաքուն ինչ նպատակների համար է այդ գազն օգտագործելու։

«Համաձայնագիրն անժամկետ է, և ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 2-ից»,- հաղորդում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն, դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում։

Դիտումների քանակը: 4284
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին