Փետրվարի քսանյոթից մինչև մարտի ութը Թուրքիայում տեղի է ունենալու Mavi Vatan միջազգային ռազմական զորավարժություններ, որին մասնակցելու է նաև Ադրբեջանը։
Ընդհանուր առմամբ զորավարժություններում մասնակցելու են տասնհինգ պետություն, այդ թվում նաև Ադրբեջանը, Բոսնյան և Հերցեգովինան, Քաթարը, Գերմանիան, Իտալիան, որոնք զորավարժությունների համար նախատեսել են ուղարկել երկու հարյուր հիսուն մեկ զինծառայող։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Mavi Vatan միջազգային ռազմական զորավարժությունները ցույց են տալիս «ռազմաուժի ցուցադրում» Եգիպտոսին, Հունաստանին, Իսրայելին, Հյուսիսային Կիպրոսին, որոնք անց են կացնում զորավարժություններ Աքդենիզում, այս մասին հայտնում է օխու․ ազ-ը։ Հավելենք, որ Ադրբեջանը ունի մի շարք պայմանագրեր Թուրքիայի հետ ռազմական ոլորտում, այդ թվում նաև համատեղ զորավարժությունների անցկացման վերաբերյալ։
Թողնել պատասխան