Ագրեսորին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները

Ռուչիրա Կամբոջա

Ագրեսորին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները: Որևէ հակամարտություն ռազմական լուծում չի կարող ունենալ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջան։

«Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները եւ զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող լռել եւ թույլ տալ իրավիճակի վատթարացում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Արինդամ Բագչին հայտարարել էր, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով՝ ագրեսոր կողմին կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները։

«Մենք տեսել ենք հաղորդումներ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին, ներառյալ՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումները սեպտեմբերի 12/13-ին։ Մենք ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- նշված է գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հնդկաստանը կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները՝ կայուն և խաղաղ լուծման հասնելու համար։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան` անդրադառնալով Հնդկաստանի ԱԳՆ կոչին, չի հասկացել, թե կոնկրետ ով է ագրեսորը:

«Մենք կարող ենք մեկնաբանել այս հարցը, եթե պարզ դառնա, թե ով է ագրեսորը հայտարարության մեջ»,- շեշտել է նա պատասխանելով լրատվամիջոցների հարցմանը։

Դիտումների քանակը: 3986
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին