ԱՀ  ԱԳՆ Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության հետ

IMG_8007

Նոյեմբերի 24-  ին ԱՀ  ԱԳՆ Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ։

Ըստ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարության՝  Արտաքին գործերի նախարարը  բարձր է  գնահատել  Ստեփանակերտում կայացած՝ փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրումը։ Կողմերի գնահատմամբ՝ համաձայնագիրը կլրացնի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազան և կարևոր քայլ կհանդիսանա տնտեսության ոլորտում կայուն փոխգործակցության հաստատման համար։

Հանդիպմանը նաև քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների և համատեղ գործնական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Դիտումների քանակը: 5010
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին