Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
«Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԺ նախագահը գործընկերոջը մանրամասներ է հաղորդել վերջին օրերի զարգացումների մասին։
Խորհրդարանների ղեկավարները քննարկել են ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորությունները։
Թողնել պատասխան