“Ամեն ինչ արվելու է նախ և առաջ զինվորների հարմարավետության համար”- Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

45311253_2185645031755880_3315078745164873728_n

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր արցախյան այցի շրջանակներում, նոյեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանի հետ այցելել են Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին: 

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը սահմանագծում մինիմալ են և հիմնականում նպատակային չեն, այնուամենայնիվ պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը:

“Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները։ Կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, և մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ և էներգիա չծախսի”,- ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների և շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ և առաջ զինվորների հարմարավետության համար:

Դիտումների քանակը: 5033
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին