ԱՄՆ հրեական հանձնախումբը ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

20210502_115817

Թուրքիայի բողոքն անտեսելու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինակին հետևելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ճնշումներն աճում են՝ հայտնում է ԼՈՒՐԵՐ 1 լրատվական գործակալությունը հղում կատարելով News Week պարբերականին:

Ջո Բայդենի՝ Ցեղասպանության պատմական ճանաչմամբ Միացյալ Նահանգները դարձավ 30-րդ երկիրն աշխարհում, որն Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության օրոք իրականացված 1.5 միլիոն հայերի և ազգային այլ փոքրամասնությունների, այդ թվում՝ ասորիների ու հույների հարյուր հազարավոր ներկայացուցիչների էթնիկ զտումներն անվանել է ցեղասպանություն:

Բայդենի որոշումը խորացրեց լարվածությունը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի միջև: Անկարան չի ճանաչում համակարգված ցեղասպանությունը:

Բայդենի քայլով ուշադրության կենտրոնում հայտնվեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակից՝ Իսրայելը: Չնայած երկրորդ աշխարհամարտի ժամանակ վեց միլիոն հրեա Հոլոքոստի է ենթարկվել, Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, որ Իսրայելն ընդունում է հայ ժողովրդի տառապանքն ու ողբերգությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջունել է Միացյալ Նահանգների հրեական հանձնախումբը, որի ղեկավար Դեյվիդ Հարիսի խոսքով՝ «Բայդենը ճշմարտությունը չի զոհաբերել հանուն քաղաքական նպատակահարմարության»:

ԱՄՆ-ում հրեական հանձնախումբն Իսրայելին կոչ է անում հետևել Ջո Բայդենի օրինակին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դեյվիդ Հարիսը հայտարարել է, որ դա պետք է արվի նույնիսկ տարածաշրջանային հզոր ուժի հետ լարվածության խորացման գնով:

Դիտումների քանակը: 4617
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին