Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Անկարան «կտրականապես դեմ է ԱՄՆ նախագահ Բայդենի պնդումներին»,
թե 1915 թվականին Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է գործել մեկուկես միլիոն հայերի դեմ։
«Բառերը չեն կարող փոխել պատմությունը»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, պնդելով, թե Սպիտակ տան ղեկավարի այդ քայլը հիմնված է պոպուլիզմի վրա։
«Մենք մեր պատմնության մասին որևէ մեկից սովորելու որևէ բան չունենք. քաղաքական պատեհապաշտությունն ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության հանդեպ», — թվիթերյան իր էջում գրել է Չավուշօղլուն։
Այդ գրառումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտաբերած ցեղասպանություն բառին։
Թողնել պատասխան