Անչափահաս երեխա է կորել Աչաջուր հայկական գյուղում

f5dfca1b709c57_5dfca1b709c95.thumb

ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում «Աղի Ձոր» կոչվող վայրում վերսկսվել են  քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով 02:11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը ստացել է հաղորդագրություն, որում ասվում էր, որ այս տարվա դեկտեմբերի 19-ին ժամը 5-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնվ. 2003 թ.) տնից դուրս է եկել այգու ուղղությամբ և չի վերադարձել. փրկարարներից օգնություն է պահանջվում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Առավոտյան՝ տեղական ժամանակով 08: 15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել էին։

Դիտումների քանակը: 4898
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին